Ոստիկանության աշխատակիցները փետրվարի 3-ին, գողություն կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Շնող գյուղից բերման են ենթարկել 25-ամյա Գարիկ Մ.-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնի դարձավ ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա 2010 թ. դեկտեմբերի 10-ին, ժամը 01.00-ի սահմաններում, նշված գյուղի խանութի ապակին կոտրելով՝ գողացել է բենզասղոցի 7 շղթա, 50 տուփ ծխախոտ, բջջային 2 հեռախոս, լիցքավորման 1.000 դրամանոց 29 քարտ եւ 15.000 դրամ` պատճառելով մոտ 400.000 դրամի նյութական վնաս:
Պարզվել է նաեւ, որ Գարիկ Մ.-ն 2010 թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 02.00-ի սահմաններում, համանման եղանակով Շնող գյուղի մեկ այլ խանութից գողացել է մոտ 1.200.000 դրամի տարբեր ապրանքներ:
Գարիկ Մ.-ն ձերբակալված է: Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




























