ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան եւ Բաղանիս գյուղերի ուղղությամբ այսօր` սեպտեմբերի 2-ին կրակոցներ են հնչել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Նա նշեց, որ կրակոցների հետեւանքով հրդեհ է բռնկվել միջդիրքային տարածքում, որը մինչեւ հիմա շարունակվում է:
Համայնքապետի խոսքով՝ գյուղը կրակոցներից վնասներ չի կրել:





























