Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ, անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով: Այս մասին ասված է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի՝ Արցախի անկախության տոնի կապակցությամբ տարածած շնորհավորական ուղերձում:
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության անկախության 27-ամյակի կապակցությամբ: Արցախի անկախությունը մենք նվաճել ենք մեր միասնականության, կամքի և մտքի շնորհիվ։ Անկախությանը հասել ենք ծանր գնով և արժանապատիվ կեցվածքով։
Մենք հաղթել ենք ռազմի դաշտում և տարել փառապանծ հաղթանակ, ու այսօր յուրաքանչյուրիս պարտականությունն է տեր կանգնել այդ հաղթանակին։ Արցախի անվտանգության ապահովումը, պետականաշինության գործում առաջընթացը և տնտեսության զարգացումը բոլորիս առաջնային խնդիրն է։
Մենք հաղթել ենք միասին և ես համոզված եմ, որ մեր նոր հաղթանակներն առջևում են։ Եվս մեկ անգամ ջերմորեն շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ և մաղթում խաղաղություն»,- ասված է ուղերձում:





























