Ոստիկանության Արարատի մարզային վարչություն է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Արտաշատ քաղաքի Երեւանյան փողոցի եկեղեցու դիմաց գտնվող քանդված պատի մոտ զենք-զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է կարճեցված փողով ու խզակոթով 16 մմ տրամաչափի հրացան եւ «ԱԿՍ» ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 50 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Բացի այդ, փետրվարի 3-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Թալինի բաժին է ներկայացել 43-ամյա  Սամվել Ք.-ն եւ հանձնել 28 մմ տրամաչափի, կարճեցված փողով որսորդական հրացան  ու նույն տրամաչափի 2 փամփուշտ: