Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն այսօր հսկայական է: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3-ին, Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների հետ հանդիպմանն ասաց նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապես Հայաստանի հեղինակությունը բարձրացել է: «Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, հեղափոխական փոփոխությունը շատ հազվագյուտ ձեւով տեղի ունեցավ՝ առանց մարդկային զոհերի ու տուժածների, սա շատ յուրօրինակ երեւույթ է: Մեր հայրենակիցների մեծ մասը շատ ուրախ է եւ սպասելիքներ ունի: Այդ սպասելիքն էլ մեր բոլորիս պարտականությունն է, մենք իրավունք չունենք չկատարելու այդ սպասելիքները»,- ասաց Արմեն Սարգսյանը:
Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունն այսօր հսկայական է. Արմեն Սարգսյան

Թեմա
Տեղադրություն




























