Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի ստեղծման 15-ամյակին նվիրված միջոցառմանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիսավոր նիստից հետո կառավարության ղեկավարը ծանոթացել է հոբելյանի առիթով կազմակերպված «Սահմանադրություն և արվեստ» ցուցահանդեսում ներկայացված Գառզուի, Հակոբ Հակոբյանի եւ երիտասարդ ավանգարդիստների աշխատանքներին: