Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Հյուսիսային Կորեայի 70-ամյակի տոնակատարությանը որոշել է ուղարկել Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ Լի Չժանշուի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Չինական պատվիրակությունը Փհենյան կժամանի սեպտեմբերի 8-ին՝ Հյուսիսային Կորեայի հիմնադրման տարեդարձի տոնակատարության նախօրեին:

Նշենք, որ Սի Ցզինպինն իշխանության գալուց հետո երբեւէ չի այցելել Փհենյան: Չինաստանի վերջին նախագահը, որը այցելել էր Հյուսիսային Կորեա, Հու Ցզինտաոն էր՝ 2005 թվականին: Ինքը՝ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը, այս տարի երեք անգամ այցելել է Չինաստան: