Թուրքիայի արտոգործնախարարը քննադատել է Հունաստանի՝ մի խումբ թուրք զինվորներին ապաստան տրամադրելու որոշումը, որոնք 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձից մեկ օր անց փախել էին Հունաստան, հաղորդում է AP-ն:
Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ Անկարան երբեք «ապաստան չէր տրամադրի դավադիրներին», եթե Հունաստանն այդ իրավիճակում հայտնվեր:
Թուրքիան պահանջում է 8 զինծառայողների արտահանձնումը, որոնք ռազմական ուղղաթիռով փախուստի էին դիմել Հունաստան: Հունաստանի Գերագույն դատարանը հրաժարվել է վերադարձնել նրանց՝ պնդելով, որ նրանց նկատմամբ արդարացի դատավարություն կանցկացվի եւ որ նրանց կյանքին վտանգ է սպառնում:





























