Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հետ հանդիպման ժամանակ Հիտլերին «դեւի ներկայացուցիչ է անվանել:
Երուսաղեմում երկկողմ հանդիպման շրջանակներում Յադ Վաշեմ (Հոլոքոստի եւ Հերոսականության ազգային հուշահամալիր) կատարած այցի ժամանակ Ռիվլինը ներկայացրել է Հիտլերի կենսագրությունը եւ այն քաղաքականությունը, որը նա վարել է հրեաների նկատմամբ, գրում է AFP-ն:
Իսրայելի նախագահը նշել է, որ ձգտում էր ակնառու կերպով ցույց տալ այն, թե ինչ է զգում հրեա ազգը, երբ Հիտլերի հետ համեմատություններ են կատարվում:
Նշենք, որ իր ելույթներից մեկում Նախագահ Դուտերտեն հայտարարել էր, որ Հիտլերը սպանել է երեք միլիոն հրեաների, իսկ «մեր երկրում այսօր կա երեք միլիոն թմրամոլ: Ես «երջանիկ» կլինեի, եթե նրանց բոլորին սպանեի»:





























