Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին գործընկերների հետ զրույցում նախագահ Դոնալդ Թրամփին ապուշ է անվանել, ինչպես նաեւ ասել, որ «նա խելքը կորցրել է»:
Այս մասին ասվում է լրագրող, The Washington Post թերթի խմբագրական կոլեգիայի անդամ Բոբ Վուդբորդի նոր գրքում, որը սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում վաճառքի կհանվի:
Գրքից հատվածները «Վախ. Թրամփը Սպիտակ տանը» վերնագրով հրապարակել է The Washington Post-ը:
Վուդվորդի համաձայն, Քելլին հաճախ էր հունից դուրս գալիս աշխատանքի ժամանակ եւ աշխատակիցներին ասում, որ նախագահը խելքը կորցրել է:
«Նա ապուշ է: Անօգուտ է նրան ինչ-որ բանում համոզել, նա խելքը կորցրել է: Մենք խելահեղության քաղաքում ենք», - գործընկերներին ասել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ես նույնիսկ չգիտեմ, ինչու ենք մենք մինչեւ հիմա այստեղ: Սա ամենավատ աշխատանքն է, որը ես երբեւէ ունեցել եմ», - ասել է Քելլին:
2017-ի հուլիսի 29-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այն ժամանակ ներքին անվտանգության նախարարի պաշտոնը զբաղեցնող Քելլիին Ռայնս Փրիբասի փոխարեն Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավար նշանակեց:





























