Կյանքի 58-րդ տարում մահացել է Հյուսիսիռլանդացի հայտնի ռոք-երաժիշտ Գարի Մուրը: Պաշտոնապես մահվան պատճառ է նշվել սրտի նոպան: Հաղորդվում է, որ սրտի նոպան առաջ է եկել կոկաինի գերդոզավորումից:
«Բլյուզի սպիտակ կախարդը» հանդես է եկել մի քանի ռոք խմբերում, այդ թվում Thin Lizzy-ում, նաեւ միայնակ է համերգներ տվել, գրում է Rosbalt-ը:
Ռոբերտ Ուիլյամ Գարի Մուրի ամենահայտնի կոմպոզիցիան դարձել է Still Got The Blues For You երգը:




























