Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը վստահ է, որ բացահայտվելու են մարտի 1-ի տաս զոհերի սպանության մեղավորները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել է. «Համոզված եմ, որ բացահայտվելու են: Համոզված եմ ոչ միայն ես, այլեւ` բոլորը: Հնարավոր չէ, որ այդ սպանությունները չբացահայտվեն»: Գագիկ Մելիքյանի վստահությունը նախաքննական մարմինն է, որը կավարտի քննությունը եւ ամեն ինչ կհայտնի: «Ուղղակի դա ժամանակի խնդիր է: Միգուցե տեւի երկու կամ երեք տարի, բայց որ բացահայտվելու է, միանշանակ է»,- ասել է ՀՀԿ անդամը:

Ի դեպ, հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ից անցել է մոտ մեկուկես տարի, իսկ նախաքննական մարմինը չի հայտնել տասը զոհերի մահվան հանգամանքները: Հայտնի են միայն երեք զոհերի վրա կրակած 4 ոստիկանները, որոնց, սակայն, ոչ մեղադրանք է առաջադրվել, ոչ էլ որեւէ այլ պատասխանատվության են ենթարկել: