Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում գտնվող Հայաստանի Հանրապետության  թվով  164 քաղաքացիները փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը Հայաստան կվերադառնան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի պատասխանատու Տիգրան Բալայանը: Հայաստան վերադարձող քաղաքացիները Եգիպտոս են մեկնել Tez Tour տուրիստական գործակալության միջոցով եւ նույն գործակալությունն էլ հոգալու է զբոսաշրջիկների վերադարձը Հայաստան:

Հիշեցնենք, որ Եգիտպոսի մայրաքաղաք Կահիրեում հունվարի 25-ից հակակառավարական  գործողություններ են սկսվել, որոնց մեկնարկից մինչ օրս տարբեր տվյալներով շուրջ  300-350 մարդ  զոհվել է, 1500-ից ավելի մարդ էլ  վիրավորվել:

Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը տեղի տալով ցուցարարների պահանջին՝ ցրել է կառավարությունը, սակայն  ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը: