Հնդկաստանի հարավում մարդատար ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետևանքով զոհվածների թիվն անցել է 50-ից։ NDTV հեռուստաալիքի հաղորդմամբ՝ վերջին տեղեկություններով զոհվել է 52 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Ավելի վաղ հաղորդվում էր 43 զոհի մասին։
Վթարը տեղի է ունեցել երեքշաբթի, Հայդարաբադ քաղաքից 176 կմ դեպի հյուսիս գտնվող Տելանգանա նահանգի լեռնային ճանապարհին։ Ավտոբուսը, որում եղել է 80 ուղևոր, ընկել է կիրճը։
Ավտոբուսում հիմնականում կանայք և երեխաներ են եղել, ովքեր վերադառնալիս են եղել հինդուիստական տաճարներից մեկում տրվող պատարագից: Նախնական տվյալներով՝ ճանապարհի լեռնային դժվարանցանելի հատվածում վարորդը կորցրել է կառավարումը։




























