Արքայազն Չարլզը լուրջ հիվանդ է: Ինչպես հաղորդում է 7d.org.ua-ն, նա տառապում է հիշողության կորստով եւ Ալցգեյմերի հիվանդության այլ սիմպտոմներով:

Արքայազնին հետեւող բժիշկները վստահ են, որ Եղիսաբեթ  II թագուհու  62-ամյա որդու մոտ առկա են անբուժելի հիվանդության բոլոր նշանները:

Հիշեցնենք, որ արքայազն Չարլզն ամուսնացած է Կամիլա Փարքեր-Բոուլզի հետ, ով իր իսկ խոսքով, ցնցված է փաստից, որ Չարլզը կորցնում է հիշողությունը: Արքայական ընտանիքը հույս ունի, որ արքայազնը, ամեն դեպքում, կբուժվի եւ մինչ իր որդու՝ Ուիլյամի ամուսնությունը առողջացած կլինի, գրում է «Սեգոդնյան»:

Հիշեցնենք, որ չնայած նրան, որ Չարլզը արքայական գահին տիրանալու շարքում առաջինն է, բայց բրիտանացիները չեն սիրում նրան եւ նախընտրությունը տալիս են Չարլզի ավագ որդուն՝ արքայազն Ուիլյամին, ով 2011-ի ապրիլին ամուսնանում է Քեթրին Միդլթոնի հետ: Բանն այն է, որ բրիտանահպատակները մինչ օրս Չարլզին են մեղադրում նրա առաջին կնոջ՝ արքայադուստր Դիանայի մահվան մեջ:

Ալցգեյմերի հիվանդությունը (սկավամտության ձեռքբերում) ամենատարածված դեգեներատիվ անբուժելի հիվանդությունն է, որի մասին առաջին անգամ գրել է 1906 թվականին գերմանացի հոգեբույժ Ալոիս Ալցգեյմերը: Այն, որպես կանոն, առաջ է գալիս 65-ն անց մարդկանց մոտ: