«Ընդդիմությունն ի՞նչ եք անում, սփյուռքում ընդդիմություն չպետք է լինի, Լոս Անջելեսում հայտարարել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը»։

«ՉԻ»-ն այս հայտարարությունը մեկնաբանում է հետեւյալ կերպ. «Հետաքրքիր է՝ տիկին Հակոբյանը գիտի՞, թե ինչու, ընդհանուր առմամբ, մի քանի հարյուր միլիարդ դոլարի ֆինանսական կարողություն ունեցող սփյուռքն այդ գումարի նույնիսկ 1 տոկոսի չափով ներդրումներ չի անում Հայաստանում։ Երեւի գիտի. ներդրումներ չի անում, որովհետեւ Հայաստանում ներդրումային միջավայրը խիստ անբարենպաստ է, այստեղ մարդկանց պարզապես «քցում են», օրենքը գործում է միայն նրանց համար, ովքեր համաձայնում են այս կամ այն պաշտոնյային փայատեր դարձնել եւ այլն։ Իսկ սրանք, ի դեպ, քաղաքական խնդիրներ են, եւ դրանց լուծումն էլ քաղաքական դաշտում է: Իրավիճակը կփոխվի միայն իշխանափոխության դեպքում:

Այնպես որ՝ սփյուռքը շատ կոնկրետ հետաքրքրություններ ունի Հայաստանի քաղաքական դաշտում։ Նրանք նույնպես շահագրգռված են, որ Հայաստանը նորմալ երկիր դառնա։ Այնպես որ՝ «ընդդիմությունն ի՞նչ եք անում» հարցը, մեղմ ասած, տեղին չէ»։