Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատունը պարտավորեցրել է ամերիկացի պետական ծառայողներին հատուկ թույլտվություն ստանալ Ջիդդայի և Դամմամի օդանավակայաններից օգտվելու համար, հաղորդում է AFP-ն։
Ավելի վաղ նմանատիպ պահանջ էր սահմանվել նաև Էր-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանի համար։
Թարմացված կանոնները հրապարակվել են Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակումների ֆոնին, որոնց հետևանքով մարդիկ են զոհվել, իսկ տասնյակները վիրավորվել են։ Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը չի հստակեցրել, թե որքան ժամանակ կգործեն սահմանափակումները և արդյոք նոր պահանջներն անմիջականորեն կապված են կրկնակի հարձակումների սպառնալիքի հետ։
«Սաուդյան Արաբիայում աշխատող ԱՄՆ կառավարության աշխատակիցներին հատուկ թույլտվություն է պահանջվում Էր-Ռիադի Թագավոր Խալիդի անվան միջազգային օդանավակայանից, ինչպես նաև Ջիդդայի և Դամմամի օդանավակայաններից օգտվելու համար», — ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Սահմանափակումը վերաբերում է թագավորությունում աշխատող ամերիկացի պետական ծառայողներին։ Հրապարակված հաղորդագրությունում չի նշվում, որ օդանավակայանները փակ են սովորական ուղևորների համար կամ որ նմանատիպ պահանջներ են սահմանվել ԱՄՆ բոլոր քաղաքացիների համար։





























