Իդլիբի շուրջ Մոսկվայի եւ Անկարայի պայմանավորվածությունները թույլ կտան խուսափել տարածաշրջանում հումանիտար աղետից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։
Նրա խոսքերով Թուրքիան կամրապնդի իր կետերը ապառազմականացման գոտում։
Հանդիպումից հետո Պուտինը հայտարարել էր, որ իրենք պայմանավորվել են մինչեւ հոկտեմբերի 15-ը Իդլիբում ապառազմականացված գոտի ստեղծել։




























