ԱՄՆ-ը պատրաստ է բանակցել Չինաստանի հետ, եթե Պեկինը պատրաստ է տուրքերի իջեցման եւ առեւտրային արգելքների շուրջ լուրջ բանակցությունների։ Այդ մասին, ինչպես տեղեկացնում է Reuters.-ը, հայտարարել է, Սպիտակ տան գլխավոր տնտեսական խորհրդական Լարի Քուդլոուն։

«Մենք պատրաստ ենք բանակցել Չինաստանի հետ ցանկացած ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն տուրքերի իջեցման եւ ոչ տարիֆային արգելքների վերացման նպատակով ազատ առեւտրի մասին բանակցությունների, որպեսզի բացվեն շուկաները, որպեսզի աշխարհում ամենամրցունակ տնտեսության (այսինքն՝ մեր) համար հնարավորություն ստեղծվի ավելի շատ ապրանք արտահանել Չինաստան»,- ասել է նա։