ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չինական ապրանքների տուրքերի վերաբերյալ իր ծրագրի մասին կհայտարարի շուկաների փակվելուց հետո։ Սպասվում է, որ նա 200 միլիարդ դոլարի տուրք կսահմանի ՝ տեղեկացնում է Reuters-ը։
Չինական այն ապրանքների ցուցակում, որոնց համար տուրք է սահմանվում, ավելի քան 6000 անվանում կա, այդ թվում՝ էլեկտրոնիկայի լայն տեսականի, տպող պլատաներ, Wi-Fi միացնելու սարքեր, ինչպես նաեւ՝ սպառողական ապրանքներ՝ կահույքից մինչեւ պայուսակներ, փոշեկուլներ, շինարարական արտադրանք եւ ծովամթերքներ։




























