Լոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 17-ին վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 17:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ, 26-ամյա Արփինե Աղաբաբյանը Վանաձորի Տիգրան Մեծ և Մյասնիկյան փողոցների խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 99 AA 955 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վանաձորի բնակիչ, 1-ամյա Կամիլա Քալանթարյանին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, երեխային, ով եղել է մանկասայլակով, իր ավտոմեքենայով տեղափոխել է Վանաձորի «Նարեկ» բժշկական կենտրոն:
Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում:




























