ԱՄՆ-ի դիվանագիտական գաղտնի փաստաթղթերը հրապարակած Wıkıleaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը հետեւում է թուրքական «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբի խաղերին։
Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Լոնդոնի հայտնի թուրք գործարար Քազըմ Աքքուշին պատկանող ռեստորաններից մեկը այցելած Ջուլիան Ասանժը նշել է, թե շատ է հավանել թուրքական խոհանոցը եւ մոտիկից հետեւում է թուրքական «Գալաթասարայ» ակումբի խաղերին։
Wikileaks-ի հիմնադիրը թուրքական ռեստորան է այցելել «Բենթլի» մակնիշի վերջին մոդելի մեքենայով իր հրեա ընկերուհի Ջեմիմա Գոլդսմիթի եւ փաստաբանի ուղեկցությամբ։ Ասանջը համտեսելով թուրքական ուտեստները, միաժամանակ սրահում տեղադրված հսկա էկրանով դիտել է «Գալաթասարայ»-«Էսքիշեհիրսփոր» ֆուտբոլային հանդիպումը։




























