Հայաստանի եւ Պարենի ու գյուղատնտեսության կազմակերպության միջեւ արդյունավետ համագործակցության լավ ավանդույթներ են ձեւավորվել: Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 8-ին՝ ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) Կենտրոնական Ասիայի եւ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանային կոորդինատոր Յուտա Կրաուզեի (Jutta Krause) հետ հանդիպման ժամանակ:
Կողմերն ընդգծել են, որ 2010-ի մայիսի 10-14-ին Երեւանում կայացած Գյուղատնտեսության եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) 36-րդ նստաշրջանը եւ Պարենի կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային 27-րդ համաժողովի հաջող ընթացքն ու լավ կազմակերպումը:





























