Երեւանի ավագանու ընտրությունները ճիշտ չէ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ համարել՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրիվ այլ հարաբերակցություն կլինի։ Այսպիսի տեսակետ է հայտնել Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնից Ալեքսանդր Ցինկերն այսօր՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպմանը։
Նրա խոսքով՝ դեռեւս անհայտ է, թե ինչ ուժեր կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ ոչինչ հայտնի չէ Լեւոն Տեր–Պետրոսյանի, ՀՀԿ–ի (կորոշեն բաց թողել ընտրությունները թե յուրահատուկ ռեբրենդինգ կանեն), Ռոբերտ Քոչարյանի (իսկապես կվերադառնա նա քաղաքականություն, չնայած դատական գործին) եւ մյուսների պլանների մասին։ Այսպես թե այնպես իրավիճակը խորհրդարանական ընտրություններին այլ կլինի, պայքարն էլ ավելի կոշտ կլինի։
Ցինկերի խոսքով՝ Երեւանի ավագանու ընտրությունները ամենեւին էլ խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ չեն, այլ միայն լակմուսի թուղթ, որը պետք է ստուգեր՝ պահպանվում է արդյոք վարչապետի հանրային աջակցությունը, որը կար թավշյա հեղափոխության ժամանակ։ Այդ նպատակով էլ անցկացվեց օգոստոսի 17-ի հանրահավաքը։
Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ինչպես նշել է փորձագետը, նման անհրաժեշտություն կա, քանի որ ներկայումս իրավիճակը չափազանց անկայուն է։
ՀՀԿ–ն դեռեւս ունի մեծամասնություն ԱԺ–ում եւ ամենաանհրաժեշտ պահին կարող է դեմ քվեարկել անհրաժեշտ օրինագծին։ Բացի այդ խնդիրներ կարող են լինել այն ուժերի հետ, որոնք հիմա սատարում են վարչապետին ու նրա կուսակցությանը՝ ՀՅԴ–ի, ԲՀԿ–ի, որոնք ամեն պահի կարող են իրենց խաղը սկսել։
Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեռեւս խնդրահարույց է, չէ որ եթե գործող վարչապետը հրաժարական տա, ԱԺ–ն կարող է նոր թեկնածու առաջադրել եւ նրան կողմ քվեարկել։ Այն ժամանակ ԱԺ–ն չի կարող արձակվել։ Մյուս կողմից, սահմանադրությունը «իր ցանկությամբ» փոխելը գեղեցիկ չի լինի վարչապետի կողմից։
Ժամկետների մասով, նա կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրությունները ցանկալի է անցկացնել որքան հնարավոր է շուտ, սակայն այս տարի անցկացնելը հազիվ թե իրական է։




























