Մենք մերժում ենք գլոբալիզմի գաղափարախոսությունը, գերադասում ենք հայրենասիրությունը։ Այս մասին ՄԱԿ ԳԱ նիստին իր ելույթում հայտարարել է Դոնալդ Թրամփը։
Նա հանդիմանել է ՕՊԵԿ-ի անդամներին՝ նրանց կոչ անելով դադարեցնել նավթի գների բարձրացումը եւ սկսել վճարել դրանց պաշտպանության համար։
Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը այլեւս չի հաշտվելու առեւտրային անպարտաճանաչ համաձայնագրերի հետ, եւ ինքը թույլ չի տա, որ ուրիշ երկրներն ԱՄՆ-ի հաշվին օգտվեն ինչ-ինչ առավելություններից։




























