Հայաստանի բանկային համակարգը, կարողացել է ճկունություն դրսեւորել եւ դիմակայել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին: Այդ մասին ասված է Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալության՝ հրապարակած զեկույցում, որտեղ նշվում է, որ հայաստանյան բանկային համակարգը դրան հասել է շնորհիվ միջազգային ֆինանսական շուկաներին ինտեգրման ցածր մակարդակի, բանկերի համեմատաբար բարձր իրացվելիության, ինչպես նաեւ ՀՀ բանկային համակարգում օտարերկրյա ներդրողների մասնակցության բարձր աստիճանի:

Զեկույցում ասվում է, որ չնայած դիվերսիֆիկացման ցածր աստիճանով բնութագրվող Հայաստանի տնտեսությունը ճգնաժամի պայմաններում գրանցել է անկում, մասնավորապես՝ զգալիորեն կրճատվել են արտերկրից եւ առավելապես Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների եւ իրականացվող օտարերկրյա ներդրումների ծավալները, իսկ այս տարվա մարտ ամսվա ընթացքում գրանցվել է ՀՀ դրամի շուրջ 20 տոկոս արժեզրկում, այնուամենայնիվ, Հայաստանի բանկային համակարգը դրսեւորել է կայունություն: