Գործադիր իշխանությունը, ի դեմս  վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա գործընկերների, անկասկած ցանկանում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել: Այս մասին հոկտեմբերի 1-ին ասուլիսում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքով, այդ ցանկությունը լայն սոցիալական աջակցություն ունի: Դա հաստատեցին Երեւանի ավագանու ընտրությունները, որոնք դարձան վստահության քվե եւ «սոցիոլոգիական հարցում», ասաց Իսկանդարյանը՝ հավելելով, որ դժվար թե ծայրամասերում իրավիճակը կտրուկ տարբերվի:

«Եթե Երեւանի ներսում ըստ շրջանների իրավիճակը վերլուծվի, ապա ծայրամասերում վարկանիշը նույն կերպ է բաշխվում: Քարտ բլանշ կա եւ կա կամք», –ասաց փորձագետը՝ նկատելով, որ խորհրդարանական ուժերի վրա ազդելու փորձը հնարավոր է, ինչպես մայիսին եղավ: Հնարավոր են ճնշման եւ պայմանավորվածությունների տարատեսակ տարբերակներ, պարզաբանեց փորձագետը:

Նրա խոսով, կան քաղաքական բնույթի խնդիրներ, առավել եւս, որ ՀՀԿ-ն դեռ հակված չէ զիջումների:

 «Կարծում եմ, դժվարություններ կլինեն նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ»: Միեւնույն ժամանակ Իսկանդարյանն ընդգծեց, որ 82 տոկոսը դա վերին կետն է:

 «Դժվար է ենթադրել, որ վարկանիշը կաճի: Որոշ ժամանակ նույնը կմնա, հետո կնվազի: Ուստի ավելի խելամիտ է այժմ անցկացնել ընտրությունները», - ասաց փորձագետը:

Նա նշեց, որ Հայաստանում կուսակցական համակարգը փլուզված է:

 «ԲՀԿ-ն ինչ-որ հեռանկարներ ունի, բայց ոչ այդքան մեծ: Ձայների լուրջ քանակ հավաքելը դժվար կլինի: ՀՀԿ-ն նույնպես այդքան էլ կուսակցություն չէ: Դա մի մեխանիզմ էր, որը գոյատեւում էր իշխող լինելու հաշվին:

Կորցնելով իրավիճակը՝ այն փլուզվում է: Խմբակցությունը կա, իսկ կուսակցությունը՝ համարյա ոչ: Կարելի՞ է արդյոք ռեբրենդինգ անել. տեսականորեն կարելի է, բայց դժվար է պատկերացնել», - կարծում է Իսկանդարյանը:  Միեւնույն ժամանակ նա նշեց, որ քաղաքական դաշտում որեւէ իրական ընդդիմություն չի տեսնում եւ 2 ամսվա ընթացքում ստեղծելն անիրատեսական է: Միակ ուժը, որը կփորձի «Սասնա ծռեր» չվերստեղծված ուժն է: