Այն ինչ կատարվեց Հայաստանում այս գարնանը համաժողովրդական շարժում էր հաշվի առնելով բնակչության մասնկացության ակտիվությունը, սակայն  դեռ վաղ է դա հեղափոխություն անվանել: Այս մասին հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրապետական կուսակցությունից նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ալեքսանյանի կարծիքով ՀՀԿ-ն չպետք է Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրեր, հատկապես եթե դեմ էր նրա թեկնածությանը:  Սակայն խորհրդարանը ժողովրդի ճնշման տակ ընդունեց այդ որոշումը եւ ցանկացած քաղաքական գործիչ նրանց փոխարեն  չէր կարող իրեն թույլ տար նրանց կամքին դեմ գնալ: Այնպես որ դա բավականին անելանելի վիճակ է», - ասաց Ալեքսանյանը՝ նկատելով, որ դրված է Փաշինյանին վերջնականապես իշխանությունը փոխանցելու կամ չփոխանցելու հարցը:

Նախկին  պատգամավորն ընդգծեց, որ հասարակութանը «սեւերի» եւ «սպիտակների» բաժանելը սխալ էր եւ կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Չէ որ, նման դիրքորոշմամբ կառավարությունը եւ Փաշինյանը անձամբ վիրավորում են ոչ միայն նախկին իշխանությանը, այլեւ հասարակության մի մասին: Նախկին պատգամավորի կարծիքով, չպետք է ամբողջ ՀՀԿ-ին վարկաբեկել նրա մի քանի անդամների պատճառով:

 «Եթե թագավորը ցած է դրել զենքը եւ ընդունել իր պարտությունը, ապա շախմատային խաղը, ըստ էության ավարտված է: ՀՀԿ-ն նույնպես պետք է հաշտվի դրա հետ եւ եզրակացություններ անի», - ասաց Լեռնիկ Ալեքսանյանը` հավելելով, որ ապագայում այն կարող է շարունակել իշխանության համար պայքարը: