Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ փետրվարի 11-ին Երեւանում «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի հայաստանյան ծրագրի պատվիրակության հետ քննարկել է ոռոգման համակարգում իրականացվող ծրագրերի ընթացքը:
ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա են եղել նաեւ ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Անդրեասյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ աշխատանքները կկազմակերպվեն այնպես, որպեսզի ոռոգման նոր շրջանում անխափան ջրամատակարարում ապահովվի: Նաեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ թե հայկական, թե ամերիկյան կողմերը ուշադրության կենտրոնում կպահեն ծրագրերի ընթացքը:




























