Անցնող շաբաթվա ընթացքում բնապահպանության նախարարության բնապահպանական տեսչության Գեղարքունիքի տարածքային բաժինը 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացրել է 60 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում: Առգրավված 17 կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սեւանա լիճ:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախարարության մամուլի ծառայությունից, Վայոց ձորի տարածքային բաժինը ստուգայցերի ընթացքում հայտնաբերել է ապօրինի ձկնորսության 1 դեպք, կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում, հաշվարկվել է 13 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար բնապահպանական տեսչությունը 15 տնտեսվարողի նկատմամբ կայացրել է 800 հազար դրամ ընդհանուը գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից նշված ժամանակահատվածում պետբյուջե է փոխանցվել 1.46 մլն դրամ:



























