Չիլիի հարավում 7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է եղել, հաղորդում է BBC-ն:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կոնսեպսյոն քաղաքից 45 կմ հեռավորության վրա` 18 կմ խորության տակ, տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ստորգետնյա ցնցումներն արձանագրվել են Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում:
Էպիկենտրոնը գտնվել է նախորդ տարվա երկրաշարժի տեղին մոտ, երբ մահացել էին 521 մարդ:





























