Հայաստանի պաշտպանության նախարարությունը կատարել է իր ֆինանսական պարտավորությունները եւ վճարել է Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչներից գնած կարտոֆիլի գումարը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը՝ հերքելով լուրերը, թե գերատեսչությունը պարտք է գյուղացիներին եւ չի վճարել 2 տարի առաջ նրանցից գնած կարտոֆիլի դիմաց։
«Եթե մատակարար առևտրային կազմակերպությունը վճարում չի կատարել գյուղի բնակիչներին, ապա, կարծում եմ, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները»,- ասաց Կարապետյանը։
Նշենք, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի բնակիչները ստորագրահավաք են սկսել եւ դիմում են պատրաստում ուղղված Հայաստան պաշտպանության նախարարություն, նշելով, որ դեռեւս չեն ստացել 2 տարի առաջ պաշտպանության նախարարությանը վաճառած կարտոֆիլի դիմաց:
Կարտոֆիլը վաճառվել է մեկ կգ-ն ընդամենը 30 դրամով, եւ ազատանցիները դեռ 3 միլիոն դրամ գումար ունեն ստանալու:
Նշենք նաեւ, որ Պաշտպանության նախարարությունը կարտոֆիլ գնել է միջնորդների միջոցով:




























