Փետրվարի 26-ին, Պետերբուրգում տեղի կունենա Վրաստանի վաստակավոր երգչուհի Նանի Բրեգվաձեի երկար սպասված մենահամերգը: Ինչպես հայտնում է վրացական «Պիրվելի» պարբերականը, Ռուսաստանում բոլորի կողմից սիրված երգչուհու մենահամերգին երկար են սպասել:
Վրաստանի վաստակավոր երգչուհին հանդիսատեսին կներկայանա «Գիգանտ Հոլ»-ում, «Սրտի ձայնը» ծրագրով: Երգչուհին համերգի ընթացքում կկատարի իր երգացանկի բոլոր հիթերը, ընդգրկելով նաեւ վրացական երգերը: Նանի Բրեգվաձեին համերգի ժամանակ կնվագակցի Ալեքսանդր Սարիեւը:
Տոմսի արժեքը կկազմի 800-ից 2 հազար ռուբլի:
Նշենք, որ 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո Նանի Բրեգվաձեն, Վախթանգ Կիկաբիձեն եւ վրացի այլ երգիչներ հրաժարվում էին Ռուսաստանում մենահամերգ տալուց: Սակայն ռուսական էլիտայի ներկայացուցիչների բազմաթիվ խնդրանքներից հետո, Նանի Բրեգվաձեն մտքափոխ է եղել եւ ի վերջո ելույթ կունենա Ռուսաստանի հանդիսատեսի առջեւ:



























