ԱՄՆ ձայնագրման ազգային ակադեմիան 53-րդ անգամ անվանել է «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներին: Գլխավոր տրիումֆատորներ են դարձել «երկու լեդիները»` Lady Antebellum քանթրի խումբը եւ փոփ-երգչուհի Lady GaGa-ն:
Lady Antebellum քանթրի-եռյակը ստացել է հինգ «Գրեմմի»` հաղթելով 4 գլխավոր անվանակարգերից երկուսում` «Տարվա ձայնագրություն» եւ «Տարվա երգ»` Need You Now կատարման համար:
Լեդի Գագան առաջադրվել էր վեց մրցանակի համար եւ ստացել երեքը` «Լավագույն կանացի վոկալ փոփ-երաժշտության մեջ» եւ «Լավագույն կարճ երաժշտական տեսագրություն»` Bad Romance-ի համար, եւ «Լավագույն փոփ ալբոմ» The Fame Monster-ի համար:
Twitter-ի իր բլոգում Լեդի Գագան գրել է. «Ալբոմը դարձել է տարվա բեսթսելլեր: Ես անհամբերությամբ սպասում եմ, թե ինչ է լինելու: Հավատացեք եւ շատ աշխատեք, եւ ձեր երազանքները կկատարվեն»:





























