Դերասանուհի եւ երգչուհի Լյուդմիլա Գուրչենկոն, ով վերջերս է նշել իր 75-ամյակը, սայթաքել է եւ հայտնվել հիվանդանոցում:
«Նա սայթաքել է եւ ոտքի վնասվածք ստացել»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է դերասանուհու ամուսինը` Սերգեյ Սենինը:
Նա չի հստակեցրել ախտորոշումն ու չի նշել կլինիկան:
Հոբելյանի նախօրեին Գուրչենկոն զարմացրել է հանրությանը` իր ուժերը փորձելով ռեժիսուրայում: Նա ֆիլմ էր նկարել, որի երաժշտությունն ինքն էր գրել, կատարել գլխավոր դերն ու երգել:





























