Գլխավոր դատախազության հետեւողական աշխատանքի արդյունքում Հայաստանը դուրս եկավ ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցներում նշվող թրաֆիկինգի դեմ պայքարի հատուկ վերահսկողության երկրների 3-րդ խմբի ցանկից եւ տեղափոխեց 2-րդ խումբ, այն է` դուրս եկավ վերահսկվող երկրների ցանկից: Այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:
Դեռեւս 2005-ին 8-ի ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության կազմում ստեղծվել էր մարդկանց առեւտրի եւ անօրինական միգրացիայի (թրաֆիքինգի) դեմ պայքարի առանձին բաժին, որտեղ կենտրոնացված կերպով քննվում էին թրաֆիքնիգի վերաբերյալ քրեական գործերը:
Ամերիկյան դիվանագետներին մարմնավաճառների հայտնած որոշ տեղեկությունների վերաբերյալ, որ իբրեւ թե դատախազության աշխատակից Ա. Երեմյանը թույլ է տվել օրինախախտումներ, հայտնում ենք, որ ժամանակին, այդ հայտարարությունների իսկությունը ստուգելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով անցկացվել են ծառայողական քննություն, ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ստուգվել են բոլոր բողոքները: Ծառայողական քննության արդյունքներով եւ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությամբ այդ բողոքները չեն հիմնավորվել:
Այնուհետեւ դատախազության հաղորդագրության մեջ նշվում են այն սեմինարներն ու վարժանքները, որոնց մասնակցել են դատախազության աշխատակիցները, թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում:
Նշենք, որ 2008թ.-ի ընթացքում մարդու առեւտրի հետ կապված հանցագործությունների փաստով նախաքննությունը կատարվել է 15 քրեական գործերով, որոնցից 12 քրեական գործը քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321 հոդվածների հատկանիշներով, 2 ՀՀ քր. օր-ի 166 –րդ հոդվածով :
2008թ.-ին դատարան է ուղարկվել 5 քրեական գործ, 9 անձի նկատմամբ: Նշված գործերից 3-ով կայացվել է մեղադրական դատավճիռ` ամբաստանյալները դատապարտվել են երկարատեւ ազատազրկման`մինչեւ 7 տարի 6 ամիս ժամկետով:
2009թ. ՀՀ քրեական օրենսգրքի 132, 1321, 168-րդ հոդվածներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվել է 21 քրեական գործ:
2009թ. դատարան է ուղարկվել 11 քրեական գործ, 16 անձի նկատմամբ
8 քրեական գործով կայացվել են մեղադրական դատավճիռներ մինչեւ 13- 14 տարի ազատազրկում ժամկետներով:
2010թ. ընթացքում թրաֆիքինգի դեմ իրականացվող պայքարի ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունը դատախազական հսկողություն է իրականացվել ՀՀ քրեական օրենսգրքի 132 եւ 132.1 հոդվածներով հարուցված 13 քրեական գործերի նախաքննության նկատմամբ, որոնցից 4-ը 6 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարանª 2-ի վարույթները կասեցվել են, 3-ը միացվել են այլ քրեական գործերի, 4-ի նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերով մեղադրվել են 9 կանայք:





























