Ոստիկանության Արմավիրի բաժնում փետրվարի 13-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 02.20-ի սահմաններում 33-ամյա Արման Կ.-ի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանմփեզրի բետոնե պատին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: