Սաուդյան Արաբիան հավաստիացրել է ՄԱԿ-ին, որ պատասխանատվության կենթարկի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, քանի որ արեւմտյան պետությունները պնդում են վստահություն ներշնչող հետաքննություն իրականացնել՝ տեղեկացնում է Reuters-ը։
Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչ Բանդար Ալ Այբանը հայտնել է, որ թագավոր Սալմանը դատախազին հանձնարարել է «հետաքննությունն օրենսդրությանը համապատասխան իրականացնել»։
Նա մանրամասներ չի ներկայացրել այս գործի հետ կապված 18 սաուդցիների կարգավիճակի կամ գտնվելու մասին եւ բազմիցս խուսափել է լրագրողների հարցերին ուղիղ պատասխանելուց։
Խաշոգջիի որդիները պահանջել են Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունում սպանված իրենց հոր մարմինը։



























