Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով փետրվարի 16-17-ին  պաշտոնական այցով Հայաստան կալցելի Չինաստանի ԱԳ նախարար Յան Ձիեչին (Yang Jiechi):

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Յան Ձիեչիի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, , վարչապետ Տիգրան Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գարեգին Բ կաթողիկոսի հետ:

Չինաստանի ԱԳ նախարարը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ եւ ծաղկեպսակ կդնի Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին:

Այցելության ընթացքում նախատեսվում է քննարկել վերջին շրջանում ակտիվ զարգացում ապրող հայ-չինական փոխհարաբերությունների առավել ամրապնդման ու ընդլայնմանն առնչվող հարցերը,  ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների լայն շրջանակ: