Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել երկարաձգել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի՝ բնական գազի մատակարարման եւ գազամատակարարման համակարգի օպերատորի արտոնագիրը մինչեւ 2011թ. սեպտեմբերի 29-ը:
Հիշեցնենք, որ Հայ-ռուսական այդ ընկերությունը ստեղծվել է 1997թ. օգոստոսի 30-ին՝ 50 տարի ժամկետով եւ մենաշնորհային դիրքեր ունի հայաստանյան սպառողներին գազ մատակարարելու գործում: Ընկերության բաժնետերերն են Հայաստանի կառավարությունը՝ 26,23 տոկոս հիմնադիր կապիտալով, ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունը՝ 67,94 տոկոս կապիտալով, եւ «Իտերա» ընկերությունների խումբը՝ 5,83 տոկոս կապիտալով: Արտոնագրի ժամկետը կարող է երկարացվել բաժնետերերի համատեղ համաձայնությամբ:



















