Այս տուրի գլխավոր խաղը, անշուշտ, Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» հանդիպումն էր հայրենական ֆուտբոլի առաջատարներից մեկի` մայրաքաղաքի «Բանանցի» հետ: Հանդիպումը երկու թիմերի համար էլ շատ կարեւոր էր, քանի որ «Փյունիկի» պարտության դեպքում, երկրորդ տեղը զբաղեցնող «Միկան» կգլխավորեր խմբային աղյուսակը: Առաջ անցնելով՝ նշենք, որ դա տեղի չունեցավ: Ավելին`Արմեն Գյուլբուդաղյանցի խնամակալության տակ գտնվողները պետք է նորից շահեին իրենց երկրպագուների վստահությունը, քանի որ «Փյունիկի» այս մրցաշրջանի խաղերի արդյունքները այնքան էլ հուսադրող չէին:

Սա իր հերթին կարող էր առաջացնել հոգեբանական խնդիրներ, սակայն «Բանանցը» կարողացավ պատվով դուրս գալ այս խաղից՝ շնորհիվ փորձառու Սամվել Մելքոնյանի՝ խաղի ամենավերջում խփած մեկ գնդակի, որը թիմին բերեց 3 միավոր: Այնուամենայնիվ հավաքականը 5 միավորով զիջում է երրորդ տեղում գտնվող «Ուլիսին»:

«Ուլիսն» էլ իր հերթին առանց խոչընդոտների հաղթեց հետնապահներից մեկին` «Կիլիկիային», խփելով 4 անպատասխան գնդակ: Այս հանդիպմանն աչքի ընկավ հերթական փորձառու խաղացող Արթուր Քոչարյանը, ով այս առաջնությունում խփեց իր 11-րդ գնդակը` «Միկայի» խաղացող Բոթի Դեմելի եւ Դոնեցկի «ՄԵտալուրգում» հանդես եկող Հենրիկ Մխիթարյանի հետ գլխավորելով ռմբարկուների ցուցակը:

Ինչ վերաբերում է մնացած խաղերին, ապա «Միկա»-ն կարողացավ առավելության հասնել Կապանի «Գանձասարի» նկատմամբ` հաղթելով 3:1 հաշվով: Իսկ «Արարատը» «Շիրակի» հետ խաղում կրեց պարտություն` խփելով 2 եւ ընդունելով 4 գնդակ:

Ստորեւ ներկայացված է առաջնության միավորների աղյուսակը` 22-րդ տուրից հետո

Միկա 22 15 2 5 49 24 47

Փյունիկ 22 14 5 3 39 11 47

Ուլիսս 22 13 4 5 36 15 43

Բանանց 22 12 2 8 33 20 38

Գանձասար 22 9 2 11 19 32 29

Շիրակ 22 5 7 10 22 44 22

Կիլիկիա 22 4 3 15 17 41 15

Արարատ 22 1 5 16 12 40 8