Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը փետրվարի 16-ին հանդիպել է Ճապոնիայի դեսպանատան (նստավայրը` Մոսկվա) ներկայացուցիչներ խորհրդական Կաձույա Մորիի եւ Նացուկո Օգավայի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀԱԿ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքին եւ սոցիալ-տնտեսական իրավիճակին, ինչպես նաեւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր: