Կառավարության փետրվարի 17-ի որոշմամբ ստեղծվել է «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ), որով փոխվում է դեռեւս 2002-ին հիմնադրված Հումանիտար ականազերծման կենտրոնի իրավական կարգավիճակը:

Ստանալով ՊՈԱԿ-ի կարգավիճակ` ականազերծման կենտրոնը կարող է ավելի ճկուն գործունեություն ծավալել եւ ընդգրկվել միջազգային տարբեր ծրագրերում:

Կանոնադրությամբ ամրագրված խնդիրների արդյունավետ իրականացման համար իրավասուբյեկտությամբ օժտված եւ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնը հնարավորություն կունենա իր անունից վարել բանակցություններ հումանիտար ականազերծման գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների, տարբեր հիմնադրամների հետ, նրանց հետ կնքել համագործակցության եւ այլ պայմանագրեր, ստանալ վերոնշյալ կազմակերպությունների եւ հիմնադրամների ինչպես մասնագիտական խորհրդատվությունը, այնպես էլ նյութական աջակցությունը: