Նոր տարվա գիշերը ռուսաստանցիները ամորյա կերակրատեսակների հարցում չպետք է իրենց սահմանափակեն: RT-ի հետ զրույցում այս մասին ասել է ԱՆ-ի արտահաստիքային դիետոլոգ Վիկտոր Թուտելյանը:
«Թող ամանորյա սեղանին ամեն ինչ լինի... Եթե մարդը հիվանդություն չունի, եթե ամենասովորական, քիչ թե շատ առողջ մարդն է, նա կարող է ամեն ինչ ուտել՝ ամենահամեղը, ամենալավը, ամենատոնականը, հաճելին: Թող տարվա սեղանն ընդմիշտ հիշվի կամ գոնե մեկ տարի... Դա հույսերի ժամանակահատված է, ուստի ամեն ինչ պետք է տոնական, համեղ եւ առատ լինի», — ասել է Թուտելյանը:
Նա նշել է նաեւ, որ ալկոհոլը սակայն պետք է սահմանափակ չափով օգտագործել:





























