«Խնկոր Ապոր» գրադարանի եւ Հրատարակիչների ազգային ասոցիացիայի կողմից նախաձեռնված գրքի երեւանյան 6-րդ ցուցահանդես-տոնավաճառը նպատակ ունի քարոզել եւ արժեւորել գիրքը, բարձրացնել ընթարցանության դերը։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին նշեց «Խնկո Ապոր» գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը։
Նրա խոսքով, եռօրյա ցուցահանդես-տոնավաճառը, որ մեկնարկել է փետրվարի 17-ին եւ կտեւի մինչեւ փետրվարի 19-ը ներառյալ, կազմակերպվել է Մշակույթի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Նմանօրինակ ցուցահանդեսներ կազմակերպում ենք տարեկան մի քանի անգամ։ Նախատեսվում է, որ 7-րդ ցուցահանդես-տոնավաճառը կկայանա արդեն ապրիլին»,- տեղեկացրեց Տոնոյանը։
Հացին, թե ցուցահանդես-վաճառքին, բացի հայրենական հրատարակիչներից, մասնակցո՞ւմ են արդյոք արտասահմանցի հրատարակիչներ, գրադարանի տնօրենը պատասխանեց, որ այս անգամ՝ ոչ։ «Արտասահմանցի հրատարակիչների, այդ թվում՝ Բեյրութից, Հալեպից, Վրաստանից եւ Իրանից, մասնակցության հայտեր ունենք արդեն 7-րդ ցուցահանդեսի համար»,- նշեց նա։
Վերջում Ռուզան Տոնոյանը տեղեկացրեց, որ ցուցահանդես-վաճառքում գրքերը վաճառվում են գրախանութներից 20-30 տոկոս ցածր գներով։
Նշենք, որ ցուցահանդեսի փակման օրը՝ փետրվարի 19-ը, Հայաստանի գրողների միության կողմից հռչակվել է որպես գիրք նվիրելու օր: Այդ օրը նշվում է նաեւ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։



























