Ինդոնեզիայում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Սիբոլգա քաղաքից 105 կմ հեռավորության վրա, Հյուսիսային Սումատրա նահանգում:

Երկրաշարժի օջախը 44,2 կմ խորության վրա է եղել: Զոհերի եւ ավերածությունների մասին տվյալներ չկան, ցունամիի վտանգի մասին եւս չի հայտարարվել:

Ինդոնեզիան գտնվում է սեյսմակտիվ գոտում, եւ երկրաշարժեր այստեղ հաճախ են լինում: 2010 թ. հոկտեմբերի 25-ին Սումատրա կղզում տեղի էր ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որը նաեւ ցունամիի էր հանգեցրել: Բացի այդ, տարերքը Մուրապի հրաբխի ժայթքման պատճառ էր դարձել: Այդ ժամանակ զոհվել էր ավելի քան 500 մարդ: