Հայաստանում 2,8 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մասիս քաղաքից 6 կիլոմետր հեռավորության վրա, փետրվարի 19-ի կեսգիշերին:

Ինչպես NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալլ, Երեւանում` 3 բալլ: