Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները, օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, փետրվարի 18-ին, ժամը 15.30-ին Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գուրգեն Ա.-ին:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա փետրվարի 2-ից մինչեւ փետրվարի 18-ն ընկած ժամանակահատվածում իր տարեկից Վահե Ս.-ի հետ Դիլիջան քաղաքի մի բնակարանից, պատուհանը կոտրելով եւ բացելով, գողացել են ոսկյա զարդեր, DVD ձայնարկիչ եւ ալեհավաք` պատճառելով 900 հազար դրամի նյութական վնաս:

Գողոնը մասամբ առգրավված է, Գուրգեն Ա.-ն եւ Վահե Ս.-ն ձերբակալված են:

Կատարվում է նախաքննություն: