Փետրվարի 19-ին ժամը 1-ի սահմաններում վթար է եղել Աշտարակ քաղաքում:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 31-ամյա Հովիկ Բ.-ի վարած «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Աշտարակ քաղաքի Գրիգորյան փողոցում բախվել է Վարդգես Պետրոսյանի հուշարձանի պատվանդանի աստիճանահարթակին:

Պատահարի հետեւանքով վարորդը վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: