«Սովորաբար ամուսնությունների թվի աճի արդյունքում է, որ բարձանում է ծնելիության ցուցանիշը: Մեզ մոտ հիմա բոլորովին հակառակ գործընթացն է տեղի ունենում: Վերջին տարիներին մահացության ցուցանիշը գերակշռում է ծնելիությանը, մասնագիտական տերմինով ժողովրդագրական ձմեռ է հատկապես Շիրակի մարզում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է էթնոաշխարհագետ Արտաշես Բոյաջյանը` գտնելով , որ սա սխալ ժողովրդագրական քաղաքականության հետեւանք է :
Իսկ Գյումրու ծննդատան տնօրեն Արմեն Իսահակյանը իր հերթին նշել է. «Անհրաժեշտ է վարել պետական այնպիսի քաղաքականություն, որ հայ ընտանիքներում ծնվեն ավելի շատ երեխաներ»:
Համաձայն վիճակագրական տվյալների` Շիրակի մարզում ավելացել է նաեւ ամուսնալուծության դեպքերի թիվը: Ամուսնացած 10-ը զույգերից մեկը բաժանվում է, ու դա ըստ մասնագետների բարձր ցուցանիշ է: Ներկայումս կատարվում են լուրջ հետազոտություններ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված ամուսնալուծությունների թվի աճը, սոցիալական գործոնը մասնագետներն այժմ այնքան էլ հավանական չեն համարում:



























